Առողջապահության լրատու 1.2010
Ինչպես ազատվել թաքնված վնասակար սովորություններից
Մենք վնասակար սովորություններ ունենք, որոնց մասին նույնիսկ տեղյակ էլ չենք։ Եթե օրական երկու տուփ ծխախոտ եք օգտագործում և գիշերը քնում եք ընդամենը 3 ժամ, ապա դա չի նշանակում, որ ձեր կյանքում առողջության համար այլ վնասակար սովորություններ այլևս չկան։
Դրանք պարզապես չենք նկատում կամ չենք համարում ավելի վնասակար։ Օրինակ, աշխատանքային որևէ օր առանց սուրճի կարո՞ղ է անցնել։ Բայց այս ըմպելիքի պարբերաբար օգտագործումը կարող է ազդել նյարդերի վրա։ «Կոֆեինի ամենօրյա բարձր չափաքանակները բարձրացնում են նյարդային լարվածությունը և իջեցնում հավասարակշռությունը», ասում են ավստրալիացի գիտնականները։ Մասնագետները վերջերս հետազոտություն են կատարել, որի ընթացքում հաստատել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր մեկ շաբաթում օրական 400 միլիգրամից ոչ պակաս կոֆեին են օգտագործել (չորս բաժակ), 35%-ով նվազել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, որն էլ կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։
Սկսեք այն բանից, որ ամեն օր պետք է գրանցել այն, ինչ ուտում և խմում եք մի քանի օրվա ընթացքում։ Հարկ է որոշել կոֆեինի աղբյուրը, որը պարունակվում է ոչ միայն սուրճի, այլև թեյի, գազավորված և էներգետիկ ըմպելիքների մեջ։ Օգտագործվող կոֆեինի քանակությունը պետք է ճիշտ որոշել և փորձել այն նվազեցնել 10%-ով։ Հետո նորից շարունակել իջեցնել 10%-ով մի քանի օրվա ընթացքում, մինչև կոֆեինից կախվածությունը հանդարտվի։ Օրական մեկուկես-երկու ժամ ենք ծախսում տրանսպորտով երթևեկելիս, որտեղ աղմուկ է, և ստիպված ենք բարձր երաժշտություն լսել, դրան գումարած մեքենաների աղմուկն ու ազդանշանները։ Ժամանակի ընթացքում դրանք կարող են հանգեցնել լսողության երկարատև խանգարման, քանի որ ներքին ականջի նյարդային բջիջները պարզապես մահանում են սթրեսից։ Բացի այդ, ականջներում կարող է աղմուկի անընդհատ զգացողություն առաջանալ։
Բոլորս գիտենք, որ ծխելը վնասակար է, սակայն մեզանից ոմանք իրենց թույլ են տալիս ծխել ամսական 1-2 գլանակ, դա լրիվ անհեթեթություն համարելով։ Բայց, նույնիսկ այդ պարբերականությամբ էլ մենք թունավորում ենք սեփական օրգանիզմը։ Բժիշկները վաղուց են հայտարարել, որ ծխելու ոչ մի թույլատրված ցածր չափաքանակ գոյություն չունի, որովհետև քիչ չափաքանակները վաղ թե ուշ երբեմն մեծանում են, ինչն էլ հանգեցնում է կախվածության։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան պահել ատամների արանքում, ապա դա կարող է լինել կոկտեյլների համար նախատեսված փայտիկները։ Իսկ նիկոտինի ուժեղ ցանկության դեպքում օգտվեք հատուկ մաստակներից։ Ճիշտ է, ինչքան հազվադեպ, այնքան լավ, այն նույնպես կարող է կախվածություն առաջացնել։
Ոչ մի սարսափելի բան չկա, եթե շաբաթը մեկ-երկու անգամ նստում եք հեռուստացույցի առջև կարտոֆիլի չիփսերով։ Իսկ, երբ այն հաճախ է պատահում, ապա վերածվում է վատ սովորության։ Երբ մարդը ‚գամված է հեռուստաարկղինե, ապա նա 71%-ով ավելի է սնունդ օգտագործում, քան սովորաբար։ Եվ հեռուստացույցի առջև անցկացրած շաբաթական 19 ավելորդ ժամերը 97%-ով բարձրացնում են ավելորդ քաշի առաջացման ռիսկը։ Ինքներդ որոշեք, թե ինչ եք իսկապես ցանկանում դիտել և ինչը կարող եք ձայնագրել փլեերի վրա և մեկ ուրիշ անգամ նայել։
Շաբաթական գոնե երեք անգամ աշխատանքից հետո ազատ ժամանակն անցկացրեք տարբեր ձևերով։ Հանդիպեք ընկերներին կամ էլ կինոթատրոն հաճախեք։ Դա հանգստանալու և սթրեսը հանելու լավագույն միջոց է։
15.02.2010 Կարդացեք նաև
15.02.2011
08.02.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ